Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 հարկանի` նկուղային հարկով ընդարձակ, գեղեցիկ դիզայներական լուծումներով առանձնատուն՝ 500 քմ. բնակելի մակերեսով և 1800 քմ. հողատարածքով, որը գտնվում է Վահագնի թաղամասում։ Առաջին հարկում գտնվում է գեղեցիկ կահավորված հյուրասենյակը, խոհանոցը, նախասրահը և սանհանգույցը: 2-րդ հարկում` 5 ննջասենյակ` բոլորը կահավորված հարմարավետ կահույքով և իրենց առանձին լոգասենյակներով և մեկ աշխատասենյակ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, իսկ հովացումը կատարվում է օդորակիչներով: Սանհանգույցները և խոհանոցը սալիկապատված են: Առանձնատունն ապահովված է կահույքով և տեխնիկայով: Առկա է ինտերնետ կապ: Պարսպապատ է, ունի գեղեցիկ բակ` մանղալով, լողավազանով և ամառային հանգստի համար նախատեսված տաղավարով: