Վաճառվում է 2 հարկանի նորակառույց գեղեցիկ առանձնատուն՝ 268 քմ. բնակելի մակերեսով և 650 քմ. հողատարածքով, որը գտնվում է Վահագնի թաղամասում։ Առանձնատունը կապիտալ նոր կառուցված և դեռևս չբնակեցված է։ Բաղկացած է ընդհանուր 6 սենյակից՝ 4 ննջասենյակ` բոլորը իրենց զգեստասենյակներով, 3 լոգասենյակ, խոհանոց` մուտքով դեպի տերասսա և հյուրասենյակ՝ բուխարիով։ Առանձնատունը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, բոլոր պատուհանները ջերմամեկուսիչ են, հատակը ծածկված է մանրահատակով և պրեսգրանիտով։ Առանձնատունն ունի կանաչապատ և բարեկարգ բակ, ավտոտնակ՝ նախատեսված 1 մեքենայի համար։