Որպես գրասենյակային տարածք երկարաժամկետ վարձակալության է տրվում 330 քմ մակերեսով և 400 քմ հողատարածքով 4 հարկանի առանձնատուն՝ Քանաքեռ - Զեյթուն համայնքում, Կարապետ Ուլնեցու փողոցում։ Տունն ունի ավելի քան 10 սենյակ, այն կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով։ Բոլոր 4 սանհանգույցները և խոհանոցը սալիկապատված են և ապահովված սանտեխնիկայով։ Սենյակները և խոհանոցը նորաոճ կահավորված են և հագեցած կենցաղային տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով։