«Սիլվեր Ռեա» անշարժ գույքի գործակալությունը վարձով է տրամադրում 2 հարկանի նորակառույց շքեղ առանձնատուն՝ բնակելի 200 քմ. մակերեսով և 200 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Հ. Հակոբյան փողոցում։ Այն կապիտալ վերանորոգված է ունի յուրահատուկ դիզայն և գեղեցիկ լուսավորություն։ Առանձնատան առաջին հարկում է գտնվում ընդարձակ և լուսավոր հյուրասենյակը և խոհանոցը, իսկ 2-րդ հարկում են գտնվում ննջասենյակները՝ իրենց բաց պատշգամբերով՝ դեպի բակ նայող։ Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթե դուռ, ննջարաններում հատակը ծածկված է մանրահատակով, իսկ հյուրասենյակում և խոհանոցում՝ սալիկներով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ինչպես նաև հատակը տաքացվող է։ Սանհանգույցները սալիկապատված են և ապահովված անհրաժեշտ սանտեխնիկայով։ Այն ամբողջությամբ կահավորված է նորաձև և որակյալ կահույքով։ Ունի բացօթյա լողավազան, գեղեցիկ բակ՝ մանղալով։