Ազատության պողոտայի վրա՝ "Հաղթանակ" զբոսայգու հարևանությամբ օրավարձով է տրվում այս 3 հարկանի առանձնատունը։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 200 քմ, ունի նաև հողատարածք՝ 100 քմ մակերեսով։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով և գազով, ջեռուցվում է գազի կաթսայով։ Դրսի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ եվրոարտադրության են։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և մանկապարտեզ։ Բակում նախատեսված է տարածք ամառային հանգստի համար։ Պատշգամբից բացվում է հիանալի տեսարան։ Ցանկության դեպքում տրամադրում ենք վարորդ, ով կդիմավորի Ձեզ օդանավակայանում և ապահով կհասցնի նախապես ամրագրված հասցեն։ Օրավարձ՝ 100-200$ կախված օրերի քանակից, անձանց թվից և սեզոնից։ Viber/ Whats App + (374) 94-06-01-02 Անի