Վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 հարկանի առանձնատուն բնակելի 800 քմ. մակերեսով և 300 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Նոյ թաղամասում: Այս լուսավոր առանձնատունը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տունը պարսպապատված է։ Տանիքը ամբողջովին վերանորոգված է։ Հոսանքի լարերը, էլեկտրական լարերը և ջրատար խողովակները ևս նոր են։ Առանձնատունը կահավորված ժամանակակից կահույքով է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով: Տեղադրված են եվրոպատուհաններ, երկաթյա դուռ, օորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ունի ներակառուցված պահարաններ: Ապահովված է մշտական ջրով և գազով: Ջեռուցումը իրականացվում է գազի կաթսայի միջոցով: Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ: Բակում նախատեսված է տարածք ամառային հանգստի համար, այգի՝ որտեղ կան ծառեր և ծաղիկներ։ Ավտոմեքենաների համար նախատեսված է քարե ավտոտնակ։