Վարդանանց և Խանջյան փողոցների խաչմերուկում գտնվող նորակառույց շենքում՝ վաճառվում կամ վարձակալության է տրվում գործող ռեստորան, որը զբաղեցնում է ընդհանուր 198 ք.մ. մակերես։ Ռեստորանը զբաղեցնում է շենքի մինուս մեկ, մինուս երկու, մեկ և երկու հարկերը՝ ամեն հարկը 45 քմ. է։ Մինուս մեկ և մինուս երկու հարկերում խոհանոցային հատվածներն են՝ հագեցած անհրաժեշտ տեխնիկայով։ Իսկ 1-ին և 2-րդ հարկերում ռեստորանի սրահներ են և 2-րդ հարկում հաճախորդների համար հատկացված սանհանգույցը։ Մինուս 1 և մինուս 2 հարկերից ավտոկայանատեղի ելք կա։ Առկա է ներքին մատակարարման վերելակ՝ խոհանոցից դեպի սրահներ գնացող։ Տարածքի դիմաց ունի նաև բացօթյա տաղավար՝ 20 քմ. մակերեսով։