Սայաթ-Նովա պողոտայում՝ Տիկնիկային թատրոնի և Օպերայի և Բալետի թատրոնի հարևանությամբ՝ առաջին գծի վրա վաճառվում է գործող բիզնես, որը այժմ տրված է վարձակալության։ Տարածքը բաղկացած է 2 հարկից՝ 1-ին հարկը 20 ք.մ. է, իսկ 2-րդ հարկը՝ 210 ք.մ. է։ Տարածքը փաստացի 230 ք.մ. է (վկ. 192)։ Բաղկացած է 4 սրահից, 2 սանհանգույցից, առկա է 5 հատ բիլիարդի սեղան։ Ունի ջեռուցման, հովացման և անվտանգության համակարգեր։ Տարածքն ունի երկկողմանի մուտք, որոնցից մեկը փողոցի կողմից է և տարածքի դիմաց ունի սրճարանի համար հատկացված տարածք՝ 60 քմ. մակերեսով և ավտոմեքենաների համար նախատեսված կայանատեղիներ։