Մեծ Կենտրոնում՝ Ծիծեռնակաբերդի խճուղում՝ վարձակալությամբ է տրվում ունիվերսալ տարածք։ Այն գտնվում է 16 հարկանի շենքի 1-ին հարկում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 171 քմ(բարձր առաստաղի շնորհիվ դարձվել է 225 քմ)։ Տարածքը գտնվում է վերանորոգման ընթացքում՝ կարող է վերանորոգվել վարձակալի ցանկությամբ։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Տեղադրված է օդորակիչ, եվրո պատուհաններ, 3 ցուցափեղկ, 3 սանհանգույց։ Առաստաղի բարձրություն 4.30 մետր է։ Տարածքն ունի երկու մուտք՝ փողոցի կողմից և բակի կողմից։ Ավտոմեքենաների համար նախատեսված են ստորգետնյա կայանատեղեր։ Հարմար է գրասենյակի, խանութի. հյուրանոցի, բժշկական կենտրոնի կամ նմանատիպ այլ կոմերցիոն նշանակության գործունեության համար։ Հնարավոր է նաև մասնակի վարձակալություն։