Վաճառվում է ունիվերսալ կոմերցիոն տարածք, որը գտնվում է Տիգրան Մեծի պողոտայում, 1-ին գծի վրա, 5 հարկանի քարե շենքի 1-ին հարկում: Առաստաղի բարձրությունը 5 մ է և տարածքը բաժանվել է 2 հարկի միջև, 1-ին հարկն ունի 122 քմ մակերես, 2-րդ հարկը` 51 քմ: Այն վերանորոգված է, կոմունիկացիաներն առկա են (հոսանք, ջուր): Տեղադրված են վիտրաժե պատուհաններ` դեպի պողոտա նայող: Մուտքը փողոցի կողմից է: Բաղկացած 1 ընդարձակ սրահից, 5 սենյակից և 1 սանհանգույցից: Հատակը սալիկապատված է, սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Հարմար է որպես առևտրի կենտրոն, բանկի մասնաճյուղ, դեղատուն և նմանատիպ այլ գործունեության համար: Գտնվում է բանուկ հատվածում, մոտակայքում կան տարբեր հաստատություններ, խանութներ և ժամանցի վայրեր: