Վաճառվում կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 106 քմ մակերեսով ունիվերսալ կոմերցիոն տարածք` 5 հարկանի շենքի կիսանկուղային հարկում, որը գտնվում է Անտառային փողոցում, Կասկադ Հիլզ թաղամասում։ Տարածքը կապիտալ վերանորոգված է և չբնակեցված, բաղկացած է 4 սենյակից, խոհանոցից և սանհանգույցից, ջեռուցվում է հոսանքով, տեղադրված է օդորակիչ, հատակը ծածկված է պրեսգրանիտով: Սանհանգույցը սալիկապատված է բարձրորակ սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով, խոհանոցը կահավորված է և ապահովված կենցաղային տեխնիկայով։ Առաստաղի բարձրությունը 4.20 մ է: Տարածքն ունի առանձին մուտք։ Այն կարող է ծառայել տարբեր ոլորտների գործունեության համար` որպես գրասենյակ, կոսմետոլոգիական կենտրոն և այլն։