Վաճառվում է հյուրանոցառեստորանային համալիր/ հանգստի գոտի, որը գտնվում է Ջրվեժ/Ձորաղբյուր համայնքում: Ընդհանուր տարածքը կազմում է 42000 քմ.(4,2 հեկտար), որն իր մեջ ներառում է 34000 քմ հողատարածք և 8000 ք.մ. լիճ: 34000 քմ. հողատարածքի վրա առկա է 2 հարկանի հյորանոցառեստորանային համալիր, որի 1-ին հարկում խոհանոցային մասն է, ադմինիստրատիվ մասը, 5 հատ հյուրանոցային համարներ` բոլորը իրենց սանհանգույցներով, իսկ 2-րդ հարկում` հանդիսությունների սրահ` նախատեսված 40 անձի համար , աշխատասենյակ և ևս 5 հատ հյուրանոցային համարներ` բոլորը իրենց սանհանգույցներով: Տարածքում առկա է ևս մեկ առանձին շենք, որտեղ կան 4 հատ առանձնասենյակներ: Ինչպես նաև բակում կան 9 հատ զրուցարաններ` բոլորը կահավորված: Տարածքը շատ բարեկարգ է, կանաչապատված է, ամենուրեք կան խնամված ծառեր, ծաղիկներ: Շինությունը գտնվում է Երևան քաղաքից ոչ շատ հեռու, սակայն հանգիստ, անաղմուկ և զով վայրում, որտեղ օդը մաքուր է: