Վաճառվում է ունիվերսալ տարածք Էրեբունի համայնքում՝ Արցախի պողոտա, առաջին գիծ : Պարսպապատ հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է 3636քմ: Հողի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, հողատեսքը՝ արդյունաբերության կամ այլ արտադրական նշանակության, հողի ճակատը Արցախի պողոտայի կողմից կազմում է 23մ: Հողի կադաստրային արժեքը վճարված է: Տարածքում առկա են բոլոր անհրաժեշտ ինժեներական ցանցերը, կոմունիկացիաները: Տարածքում առկա են թվով 8 շինություն` 2 վարչական շենքեր՝ խանութ-վաճառասրահով և գրասենյակային տարածքներով, 3 պահեստային տարածքներ, 1 արտադրամաս, ծածկված ավտոկայանատեղի-պահեստարան և պահակատուն: Համալիրի հիմնական և օժանդակ շինությունները գտնվում են լավ տեխնիկական վիճակում: Առաջին երկհարկանի վարչական շենքի ընդհանուր մակերեսը կազմում է 509քմ, որից առաջին հարկում 213 քմ նորոգված խանութ-վաճառասրահ 3 ցուցափեղկերով, իր 10քմ պահեստով, իսկ երկրորդ հարկը ամբողջությամբ 250քմ գրասենյակային տարածքներ են՝ բարձրակարգ նորոգմամբ և կահավորմամբ, սարքավորված բոլոր անհրաժեշտ համակարգերով, այդ թվում ՝ տեսահսկման և անվտանգության, հակահրդեհային : Երկրորդ միահարկ վարչական շենքը՝ 90քմ մակերեսով, ևս բաժանված է նորոգված գրասենյակային տարածքների :Փակ պահեստային տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 952 քմ: Նորոգված արտադրամասի երկհարկանի շինության ընդհանուր մակերեսը կազմում է 1460քմ, որից առաջին հարկում 755քմ պահեստային տարածքներն են, իսկ երկրորդ հարկում արդի նորոգմամբ 705 քմ արտադրատարածք: Ծածկված ավտոկայանատեղի-պահեստարանի մակերեսը 462քմ է։ Տրվում է նաև վարձակալությամբ քմ-ի արժեքը՝ 800-2000 Դ.