Ունիվերսալ կոմերցիոն տարածքը գտնվում է Էրեբունի համայնքում՝ Արին–Բերդ փողոցի մոտ ։ Ընդհանուր մակերեսը կազմում է 2300 քմ։ Տարածքը բաղկացած է 150 քմ մակերեսով օֆիսային տարածքից և 500 քմ մակերեսով պահեսատից։ Ողջ տարածքը ասֆալտապատ է և բոլոր կողմերից պարսպապատ։ Ջեռուցումն ու հովացումն իրականացվում է օդորակիչների միջոցով: Տեղադրված են մետաղյա դարպասներ։ Ապահովված է մշտական ջրով, բնական գազով, եռաֆազ հոսանքով։ Օֆիսային մասն ունի 4 սենյակ, 2 սանհանգույց, խոհանոց: Ընդգրկում է առանձին շինություն՝ նախատեսված անվտանգության աշխատակիցների համար։ Կա բացօթյա տարածություն, որը հատկացված է մեքենաների կայանատեղերի համար։