Վաճառվում է հյուրանոցառեստորանային համալիր, որը գտնվում է Երևան-Աբովյան և Սևան տանող մայրուղու մայթեզրին: Շինության ընդհանուր մակերեսը 650 քմ է, ունի ընդլայնման հնարավորություն: Հողատարածքի ընդհանուր մակերեսը` 1200 քմ: Տարածքի ճակատային մասը 50 մետր է: Ռեստորանը, առանձնասենյակները և հյուրանոցային համարները կապիտալ վերանորոգված են: Շինությունն ունի՝ 4 հյուրանոցային համարներ, 6 առանձնասենյակներ՝ միջոցառումների համար (նախատեսված մինչև 18 անձի համար, որտեղ հյուրերը կարող են անցկացնել իրենց ժամանցը տարվա 4 եղանակներին)։ 1 մեծ սրահ՝ միջոցառումների համար (նախատեսված 70 հոգու համար): Գործող թոնրատուն, արագ սննդի կետ, խանութ, շինությունը համալրված է բոլոր անհրաժեշտ պարագաներով, կահույքով, կենցաղային և խոհանոցային տեխնիկայով: Տարածքն ունի նաև գեղեցիկ ընդարձակ բակ: