Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 90 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վերին Անտառային փողոցում` Կասկադ համալիրի մոտակայքում, 5 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 3-րդ հարկում: Բնակարանը մասնակի նորոգված է, կատարվել են կառուցման հիմնական աշխատանքները` պատերը գաջված են, հոսանքի լարերը և ջրի խողովակները անցկացված են, տեղադրված են պատուհաններ և դռներ, կատարված չէ ներքին հարդարման աշխատանքը։ Սենյակների բաժանումները արված են` նախասրահ, խոհանոց, 2 ննջասենյակ, 2 սանհանգույց, որից մեկը կից է ննջասենյակին: Կա նաև բաց պատշգամբ: Սենյակները լուսավոր են և հարմարավետ: Շենքում առկա է վերելակ: Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ՝ հավելավճարով։ Շենքը հանձնված է շահագործման: