Զ. Սարկավագի փողոցի վրա, Ռուսական եկեղեցու մոտակայքում, վաճառվում է երեք հարկանի ունիվերսալ կոմերցիոն տարածք: Տարածքի առաջին հարկը օգտագործվում է որպես առևտրի կենտրոն և զբաղեցնում է 550քմ մակերեսով տարածք: Երկրորդ հարկում գտնվում է հացի փուռը որն ապահովված է բոլոր անհրաժեշտ սարքավորուներով: Երրորդ հարկը իրենից ներկայացնում է բնակելի տուն, բաղկացած երկու ննջասենայկից, ընդարձակ հյուրասենյակից և խոհանոցից: Տունը կապիտալ վերանորոգված է: Խոհանոցը ունի ժամանակակից և հարմարավետ կահավորանք: Շենքը ամբողջությամբ ջեռուցվում է անհատական ջեռուցման համակարգով, հատակը տաքացվող է, տեղադրված են օդորակիչներ: Բոլոր կոմունալ հարմարությունները անցկացված են: Ապահովված է անվտանգության համակարգով: Տարածքի դիմաց կա ավտոկայանատեղի, որը զբաղեցնում է 700-800քմ մակերեսով տարածք: Ունի նաև պահեստային մաս: Այս ունիվերսալ տարածքում առկա են բոլոր նախապայմանները հաջող բիզնեսի համար: