Շենգավիթ համայնքի "Չարբախ" մետրո կայարանի հարևանությամբ, վաճառվում է գործող սուպերմարկետ, որը գտնվում է 9 հարկանի բնակելի շենքի 1-ին հարկում և զբաղեցնում է 142 ք.մ. մակերես։ Տարածքը կապիտալ վերանորոգված է։ Պատուհանները եվրոպական արտադրության են։ Ճակատային մասը երեսպատված է ֆերզիտե և բազալտե քարերով։ Անցկացված է անվտանգության համակարգ, ինչպես նաև տեսախցիկներ՝ աշխարհի ցանկացած երկրից օնլայն դիտելու համար։ Ունի առանձին սանհանգույց, որը սալիկապատված է։ Դիմացը կա ազատ տարածք մեքենաներ կայանելու համար։ Տարածքն ունի նաև վերելակ՝ դեպի պահեստային մաս։