Օշականում, գլխավոր ճանապարհից 100 մ հեռավորության վրա վարձակալության է տրվում առանց գիշերակացի առանձնատան բակը, որի ընդհանուր մակերեսը 1460 քմ է: Այստեղ կա բացօթյա լողավազան (38 քմ)` ֆիլտրացման համակարգով, ամառային տաղավար` բուխարիով և լվացարանով, սանհանգույց: Բակը խնամված է, կա ճոճաթոռ և հանգստի գոտի, կանաչապատ տարածք 40-ից ավելի պտղատու ծառերով: Բոլոր կոմունիկացիաներն առկա են, հոսանք, ջուր, կոյուղի, կա գազի հնարավորություն, տեղադրված է ջրի բաք: Առանձնատունը նաև վաճառվում է: Այն 1 հարկանի է, ունի 140 քմ մակերես: Արտաքին պատերը և տանիքը կառուցված են, գտնվում է 0-ական վիճակում, տեղադրվել են եվրո պատուհաններ, ներքին պատերի բաժանումներն արված չեն: Վարձակալության գինը 60.000 դրամ է (առանց գիշերակացի), ժամը` 10:30 -ից մինչև 23:30: Այստեղ հարմար է անցկացնել տարբեր միջոցառումներ և ընտանեկան հավաքույթներ` 20-ից մինչև 40 անձի համար: