Վաճառվում է կամ տրվում է վարձով 4 հարկանի՝ մանսարդով և զրոյական հարկով շքեղ, նմանը չունեցող յուրահատուկ կահավորանքով առանձնատուն, որի շինության մակերեսը 560 քմ. է, իսկ հողատարածքինը՝ 600 քմ.։ Այն գտնվում է Ա. Տիգրանյան՝ Հաղթանակ զբոսայգու մոտակայքում։ Առանձնատունը կապիտալ եվրո նորոգված է թանկարժեք, որակյալ և հայտի բրենդների շինանյութերով։ Զրոյական հարկում գտնվում է՝ շոգեբաղնիքը, լողավազանը, լվացքատունը, հանդերձարանը, սանհագույցը, սրահ՝ նախատեսված հանգստի համար, մառանը և պահեստային սենյակ։1-ին հարկում՝ հյուրասենյակն է՝ բուխարիով, ժամանակակից շքեղ կահավորանքով, ընդարձակ ճաշասենյակը, աշխատասենյակը՝ կահավորված, որը կարող է ծառայել նաև որպես ննջասենյակ, սանհանգույցը և գեղեցիկ կահավորված և հագեցած անհրաժեշտ տեխնիկայով, խոհանոցը։ 2-րդ հարկում՝ 4 ննջասենյակ, որից մեկը իր առանձին լոգասենյակով և մեկ ընդհանուր՝ լոգասենյակ՝ ջակուզիով, լոգախցիկով, զգեստասենյակ, հյուրասենյակ՝ կահավորված և բարի սեղանով, 2 բաց պատշգամբ՝ մեկը բակի կողմ բացվող, մյուսը՝ փողոցի։ 3-րդ հարկում՝ բիլիարդի սրահը՝ իր բարի սեղանով և իր կահավորված սրահով, 1 լոգասենյակ, 2 ննջասենյակ։ Առանձնատան 1-ին հարկի հատակը պաված է մարմարով, իսկ մնացաց հարկերի հատակը գերմանական կաղնե մանրահատակ է։ Ջեռուցման համակարգը կաթսայի միջոցով է, տեղադրված են նաև օդորակիչներ։ Առանձնատունը պարսպապատ է, կից գտնվում է ավտոտնակը՝ հեռակառավարվող դարպասով՝ 3 մեքենայի համար նախատեսված։ Առանձնատունը վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։