Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ Կ. Ուլնեցի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում, վաճառվում կամ վարձով է տրվում 4 հարկանի շքեղ, հայկական ճարտարապետական խճանկարի քանդակներով, ուրույն և յուրահատուկ դիզայնով առանձնատուն, որը տեղակայված է Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ, բարձր գոտում՝ որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատ լեռ և ողջ քաղաքը։ Շինության մակերեսը 2830 քմ. է, իսկ հողատարածքինը՝ 3250 քմ.։ Առանձնատունն ունի 7 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ՝ 215 մ , լողավազան , տերասսա, բաց պատշգամբ, վերելակ, հատակը ջեռուցվում է, հոսանքի լարերը անցկացված են։ Ապահովված է գազով, ջրով, էլեկտրականությամբ և կոյուղիով: