Աղասի փողոցի վրա՝ լամպերի գործարանի հարևանությամբ վաճառվում է այս 2 հարկանի առանձնատունը։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 161 քմ, ունի նաև հողատարածք՝ 300 քմ մակերեսով։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով և գազով, ջեռուցվում է գազի կաթսայով։ Դրսի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ եվրոարտադրության են։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և մանկապարտեզ։ Բակում նախատեսված է տարածք ամառային հանգստի համար։ Գինը՝ սակարկելի։