“Երևան Սիթի” սուպերմարկետի հարևանությանբ, Բուսաբանական փողոցի վրա, վաճառվում կամ վարձով է տրվում այս 800 քմ. մակերեսով շքեղ առանձնատունը։ Այն ունի 950 քմ. մակերեսով հողատարածք։ Առանձնատան ինտերիերին և էքստերիերին տրված են ժամանակակից լուծումներ։ Առկա են բոլոր կոմունիկացիաները, սենյակների պլանավորումը ավարտված է: Առանձնատան վերանորոգումը ընթացքի մեջ է: Բակում կա ամառային խոհանոց, խորովածանոց, խաղահրապարակ և հանգստի գոտի, սան.հանգույցներ, լողավազան։ Առանձնատունը հարմար է ինչպես բնակության, այնպես էլ դեսպանատան կամ այլ կազմակերպությունների համար: Ունի ընթարձակ ստորգետնյա ավտոկայանատեղի։ Պահակակետ: Առանձնատունը ամբողջությամբ պարսպապատ է: Մոտակայքում կան տարբեր խանութներ, դպրոց և այլն: