Բաղրամյան պողոտայի սկզբնամասում՝ "Opera Suite" հյուրանոցի հարևանությամբ, վարձակալության է տրվում կամ վաճառվում է առանձնատուն։ Բնակելի մակերեսը կազմում է 120 քմ, իսկ հողատարածքինը՝ 27 քմ.։ Այն բաղկացած է 5 սենյակից, 2 խոհանոցից և 3 լոգասենյակից։ Այն եվրո վերանորոգված է։ Առաստաղի բարձրությունը 3 մետր է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է սալիկով։ Հոսանքի լարերը և ջրի խողովակները փոխված են։ Խոհանոցները և սանհանգույցները սալիկապատված են իսպանական սալիկներով։ Առանձնատունը ունի եռակողմ մուտք։ Ունի նկուղ` 20 քմ. մակերեսով, 100 քմ. ընդլայնելու և 2-րդ և 3-րդ հարկ ավելացնելու հնարավորություն։ Հնարավոր է վարձակալել մասնակի` 35 քմ. վերանորոգված հատված` 220.000 դր., կոմերցիոն գործունեության համար: