Սայաթ-Նովա և Նալբանդյան փողոցների խաչմերուկում վաճառվում է երեք հարկանի առանձնատուն։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 200քմ, իսկ կից հողատարածքինը՝ 260 քմ։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է՝ համապատսախան վերջին եվրոպական ստանդարտներին, ապահովված է մշտական ջրով և գազով։ Առանձնատան սենյակներում հատակը ծածկված է լամինատով, սանհանգույցը և խոհանոցը սալիկպատված են։ Դրսի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ եվրոարտադրության են։ Բակում ունի բացօթյա կայանտեղի, առաջին հարկի մի մասը զբաղեցնում է ավտոտնակը: Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և մանկապարտեզ։