Վաճառվում է 2 հարկանի առանձնատուն, որը գտնվում է Վանաձոր քաղաքի ամենագողտրիկ հատվածներից մեկում։ Բնակելի տան մակերեսը՝ 110 քմ է, իսկ հողատարածքի մակերեսը՝ 310 քմ է։ Առանձնատունը գտնվում է զրոյական վիճակում՝ տանիքը կառուցված է և տեղադրված են եվրո պատուհաններ։ Առանձնատունը ցանկապատված է, բակում ունի բացօթյա ավտոկայանատեղ։