Առանձնատուն, Վահագնի թաղամաս, Երևան

05 Հոկտեմբեր 2023
 
Վահագնի թաղ. Բնակելի՝ 340 մ2, հողատարածք` 0 մ2 2 հարկանի Կոդ` 98254   |   http://est.am/98254 click to copy the link
Վարձակալություն - պայման.
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 18 անգամ

Այս գեղեցիկ երկհարկանի տունը գտնվում է էկոլոգիապես մաքուր և կանաչապատ Վահագնի թաղամասում,որտեղ կարող եք վայելել Ձեր հանգիստը: Թաղամասը բաժանված է 8 տեղամասերի, որոնցում տեղաբաշխված են տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, բարեկարգված հողակտորներ, «Շանթ» անունով արհեստական լճակը, առևտրի հաստատությունը և «Արարատ Վելլի» քաղաքամերձ ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով, ֆուտբոլի խաղահրապարակով և ռեստորանով: Տունն ամբողջությամբ կապիտալ վերանորոգված է, հագեցած է անհրաժեշտ կահույքով և տեխնիկայով: Նկուղային հարկում են գտնվում պահեստային սենյակը, լվացքատունը, խոհանոցը, օֆիսային սենյակը, հյուրասենյակը։ 1-ին հարկում խոհանոց է, ստուդիո ոճի, հյուրասենյակի հետ և սանհանգույցը։ 2-րդ հարկում՝ 3 ննջասենյակ, որից մեկը իր առանձին լոգասենյակով և ևս մեկ ընդհանուր լոգասենյակ։ Մանսարդային հարկում՝ 2 ննջասենյակ, 1 լոգասենյակ, հյուրասենյակ։ Խոհանոցից դուրս ենք գալիս կանաչապատ այգի և պատշգամբ: Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ և ապահով կյանք անցկացնելու համար: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն շաբաթը 3 անգամ: Թաղամասի տարածքում գործող "Vahakni service" ծառայությունը մաքսիմալ կերպով փորձում է թեթևացնել բնակիչների կենցաղային հոգսերը: Զանգահարել Viber-ի հեռախոսահամարին` +374 55647678:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: -
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: եվրո վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 2
  • Ննջասենյակներ: 5
  • Սանհանգույցներ: 4
  • Պատշգամբներ: 3
  • Խորդանոցներ: 1
  • Նկուղ: 1
Ծառայություններ
  • Դոմոֆոն:
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ