Վաճառվում է 3 հարկանի նորակառույց, ինքնատիպ դիզայնով շքեղ առանձնատուն՝ 415 քմ. բնակելի մակերեսով և 1160 քմ. հողատարածքով, որը գտնվում է Վահագնի թաղամասում։ Առանձնատունը կապիտալ նոր կառուցված և դեռևս չբնակեցված է։ Բաղկացած է ընդհանուր 6 սենյակից՝ 4 ննջասենյակ, որոնցից մեկը իր առանձին լոգասենյակով, 4 լոգասենյակ, խոհանոց, հյուրասենյակ, նախասրահ, 3 բաց պատշգամբ, պահեստային սենյակ։ Առանձնատունը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, հատակը ծածկված է մարմարով և պրեսգրանիտով։ Աստիճանավանդակները նույնպես մարմարից են: Միջսենյակային դռները փայտից են, ննջասենյակների հատակը ծածկված է լամինատով: Առանձնատան առաջին հարկում առկա է փակ լողավազան, շոքեբաղնիք: Առանձնատունն ունի ընդարձակ, հիանալի, կանաչապատ բակ` ավանդական խորովածանոցով, ամառային խոհանոցով: