Երկհարկանի, նորակառույց առանձնատունը (townhouse) գտնվում է էկոլոգիապես մաքուր և կանաչապատ Վահագնի թաղամասում: Թաղամասը բաժանված է տեղամասերի, որտեղ առկա են տարբեր ոճի առանձնատներ, թաունհաուսներ, բարեկարգված հողակտորներ, ինչպես նաև Շանթ արհեստական լճակը, QSI միջազգային դպրոցը և Արարատ Վելլի քաղաքամերձ ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով, ֆուտբոլի խաղահրապարակով և ռեստորանով: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, աղբահանությունն իրականացվում է շաբաթը 3 անգամ: Առանձնատան բնակելի մակերեսը 283 քմ. է, իսկ հողակտորինը՝ 187 քմ.։ Այն կապիտալ վերանորոգված է նրբաճաշակ դիզայներական լուծումներով։ 1-ին հարկում` ընդարձակ և գեղեցիկ կահավորված հյուրասենյակն է, խոհանոցը և սանհանգույցը: 2-րդ հարկում․ master bedroom ննջասենյակ՝ զգեստասենյակով, լոգարանով և բաց պատշգամբով, ինչպես նաև 2 ննջասենյակ, 1 լոգասենյակ և ևս մեկ բաց պատշգամբ: Տանիքի առավելագույն բարձրությունը 2.2 մետր է, որը կարող է վերփոխվել բնակելի տարածքի։ Առանձնատան տաք ջուրը և ջեռուցումը ապահովում են 2 ավտոնոմ աշխատող գազի կաթսաները, հատակը ծածկված է լամինատով և որակյալ պրեսգրանիտով, որը նույնպես տաքացվում է։ Առանձնատունն ունի ավտոտնակ և նկուղ, որի առաստաղի բարձրությունը 2.8 մետր է։ Վաճառվում է կահույքի հետ միասին: Գործարքը կատարվելու է ՀՀ դրամով: