Վաճառվում է 3 հարկանի շքեղ, նմանը չունեցող յուրահատուկ կահավորանքով առանձնատուն, որի շինության մակերեսը 755 քմ. է, իսկ հողատարածքինը՝ 4750 քմ.։ Այն գտնվում է Ջրվեժ թաղամասում՝ հանգիստ և անաղմուկ հատվածում՝ կենտրոնից 15 րոպե հեռավորության վրա։ Առանձնատունը կապիտալ եվրո նորոգված է՝ ամբողջ հատակը ծածկված է մարմարով և մանրահատակով, աստիճանավանդակները դարբնի ձեռքի աշխատանք են։ Զրոյական հարկում գտնվում է խաղասրահը և շոգեբաղնիքը։ 1-ին հարկը զբաղեցնում է ընդարձակ հյուրասենյակը՝ բուխարիով, խոհանոցը, նախասրահը։ 2-րդ հարկում՝ ննջասենյակներն են, 10 սանհանգույցներ, որոնցից 3 հատը ննջարանների հետ են։ Ջեռուցման համակարգը կաթսայի միջոցով է և հատակը տաքացվում է, իսկ հովացման համակարգը՝ կենտրոնացված է։ Առանձնատան բակը ևս շատ բարեկարգ է և գեղեցիկ՝ մի կողմում բացօթյա ֆիլտրվող լողավազանն է, մյուս կողմում՝ դեկորատիվ ծառեր, կահավորված զրուցարաններ։ Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։