Այս առաձնատունը գտնվում է Ջրվեժում՝ Անանիա Շիրակացի ճեմարանի դիմաց։ Վաճառվում է շուկայականից մատչելի գինով: Բոլոր կողմերից պարսպապատ է։ Բնակելի մակերեսը կազմում է 334 քմ, հողատարածքը՝ 800 քմ։ Բոլոր կոմունալ հարմարությունները անցկացված են, տեղադրված է գազի կաթսա: Առաջին հարկում տեղակայված է քարե ավտոտնակ: Սենյակները նորաոճ կահավորված են, ամեն հարկը ունի իր առանձին սանհանգույցը, որոնք սալիկապատված են, հագեցած ժամանակակից սանտեխնիկայով: Խոհանոցը բավականին ընդարձակ է, սալիկապատված, ժամանակակից կահույքով կահավորված: Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները` եվրոարտադրության: Բաց պատշգամբից բացվում է հիանալի տեսարան դեպի ամառային այգի: Այգին հարուստ է պտղատու ծառերով և բավականին հարդարված է: Առանձնատան անվտանգութունը ապահովում են հեռակառավարվող երկաթյա դարպասները: Ընդհանուր առմամբ շինությունը արևկող է, յուրահատուկ ինտերիերով և գտնվում է քաղաքի աղմուկից հեռու: Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և մանկապարտեզ: Գինը սակարկելի է։