Ջրվեժում՝ հենց գյուղապետարանի մոտ, վաճառվում է 2 հարկանի առանձնատուն։ Այն կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով, գազով։ Ջեռուցվում է գազի կաթսայով։ Բնակելի շինության մակերեսը կազմում է 145 քմ, իսկ կից հողատարածքինը 330քմ է։ Սանհանգույցները և խոհանոցը սալիկապատված են և կահավորված են ժամանակակից կահույքով և սանտեխնիկայով։ Բակում ունի տարածք նախատեսված 4 մեքենայի համար, ինչպես նաև տնկված են պտղատու ծառեր, ծաղիկներ, խաղողի վազեր։ Տանը կից կա նաև 12–15 քմ տարածք զբաղեցնող շինություն, որը նորոգման դեպքում կդառնա ավտոտնակ։ Երկրորդ հարկում կա պատշգամբ, որտեղից երևում է Ջրվեժի Սուրբ Կաթողիկյան եկեղեցին։ Գինը վերջնական չէ։ Հնարավոր է փոխանակում համարժեք 2 բնակարանների հետ` քաղաքում: