Վաճառվում է գեղեցիկ, ընդարձակ 2 հարկանի առանձնատուն` բնակելի 470 քմ մակերեսով և 1400 քմ տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Ջրվեժում, Բագրևանդ փողոցի մոտակայքում: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ջեռուցվում է երկու գազի կաթսայի միջոցով, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով և սալիկներով, սանհանգույցները սալիկապատված են և հագեցած բարձրորակ սանտեխնիկայով: Առաջին հարկում կա նախասրահ, հյուրասենյակ,1 ննջասենյակ, 2 սանհանգույց, խոհանոց, նորվեգական շոգեբաղնիք, փակ լողավազան և խորդանոց: Երկրորդ հարկում կա 6 ննջասենյակ, զգեստասենյակ, 2 սանհանգույց (մեկում տեղադրված է ջակուզի) և բացօթյա պատշգամբ՝ Արարատի տեսարանով: Առանձնատունը կահավորվել է Գերմանիայից բերած կահույքով, հագեցած է ժամանակակից տեխնիկայով: Ունի 3 մուտք։ Բակը պարսպապատ է, առկա է գեղեցիկ կանաչապատ այգի` 40 պտղատու ծառերով, կա բացօթյա լողավազան, հրաշալի հանգստի գոտի՝ ապահովված բոլոր հարմարություններով, բուխարիով և թոնիրով, ամառային խոհանոցով, ունի խորդանոց` շենքում և բակում, բացօթյա կայանատեղի՝ 12 մեքենայի համար և ծածկով՝ 2 մեքենայի համար: Բացօթյա տարածքը սալապատված է բազալտով: Տեղադրված է դոմոֆոն և տեսահսկման համակարգ: Ունի էլեկտրամատակարարման հավելյալ 2-րդ գիծը: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: