Վաճառվում է կամ վարձով է տրվում 4 հարկանի առանձնատուն բնակելի՝ 800 քմ. մակերեսով և 1550 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Նորք Մարաշում՝ Արմենակյան փողոցում՝ «ՆՈՐՔ» ինֆեկցիոն հիվանդանոցի մոտ՝ հանգիստ, անաղմուկ հատվածում։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, 1-ին հարկի նախասրահի և հյուրասենյակի հատակը աստիճանները ծածկված են պրեսգրանիտով: Ջեռուցվում է գազի կաթսաների միջոցով ունի կաթսայատուն։ Խոհանոցը և սանհանգույցները սալիկապատված են։ Առաջին՝ կիսնկուղային հարկում գտնվում է ավտոտնակը և խաղասենյակը։ Առանձնատան առաջին բնակելի հարկի հատակը տաքացվող է, ննջարանների հատակը ծածկված է կաղնե մանրահատակով։ 4-րդ հարկը բաժանված է 4 սենյակների, որոնք ծառայել են որպես աշխատասենյակներ։ Բակում կան օժանդակ կառույցներ՝ 100 քմ. մակերեսով՝ շոգաբաղնիք, ամառային խոհանոց, սանհանգույց, կաթսայատուն, պահակասենյակ, ինչպես նաև բակը կանաչապատ է, կան դեկորատիվ ծառեր, եղևնիներ, ջեռուցվող լողավազան, մանղալ։ Առանձնատունը պարսպապատ է, տեղադրված է անվտանգության համակարգ։