Վաճառվում է 2 հարկանի առանձնատուն բնակելի 501 քմ. մակերեսով և 3000 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Հ.Հովսեփյան փողոցում: Այս լուսավոր առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Առանձնատունը ունի 4 ննջասենյակ, 4 լոգասենյակ, խոհանոց։ Տունը պարսպապատված է։ Տանիքը ամբողջովին վերանորոգված է։ Հոսանքի լարերը, էլեկտրական լարերը և ջրատար խողովակները ևս նոր են։ Առանձնատունը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով: Տեղադրված են եվրոպատուհաններ, երկաթյա դուռ, օդորակիչ: Ունի ներակռուցված պահարաններ: Ապահովված է մշտական ջրով և գազով: Ջեռուցումը իրականացվում է գազի կաթսայի միջոցով: Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ: Ավտոմեքենայի համար նախատեսված է քարե ավտոտնակ։ Մոտակայքում կան առօրյայում անհրաժեշտ խանութներ։