Նորք Մարաշում`էլեկտրացանցի և եկեղեցու մոտակայքում գտնվում է շքեղ 3 հարկանի քարե առանձնատունը` 600 ք.մ մակերեսով, հողատարածքինը` 1150 ք.մ: Շինարարական բոլոր աշխատնքները համապատասխանում են արտասահմանյան բարձրորակ ստանդարտներին: Առանձնատունն ունի հետաքրքիր և յուրօրինակ նախագիծ, որտեղ հաշվի են առնված բոլոր մանրուքները: Ներքին հարդարման աշխատանքները իրենց ավարտին կհասցվեն ըստ գնորդի համաձայնության: Տեղադրված է անվտանգության համակարգ: Բոլոր 4 ննջասենյակներն ունեն իրենց անհատական լոգասենյակները և զգեստասենյակները: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազաֆիկացված է: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Բակում կա բուխարի, լցված է սև հող: Ունի նաև ավտոտնակ` նախատեսված 5 մեքենայի համար: Նորաստեղծ թաղամաս է, հարևանությամբ կան տարատեսակ նորաոճ առանձնատներ: Հանգիստ և անաղմուկ տեղ է: