Վաճառվում է 4 հարկանի՝ առանձնատուն՝ բնակելի 800 քմ մակերեսով և 550 քմ հողատարածքով, որը գտնվում է Նորք Մարաշի լավագույն հատվածներից մեկում։ Առանձնատունը գտնվում է վերանորոգման ընթացքում: Բոլոր 4 հարկերում կա խոհանոց, հյուրասենյակ, 2 սանհանգույց և 3 ննջասենյակներ` ընդհանուր 12 ննջասենյակ: Տեղադրված է մուտքի երկառե դուռ, եվրո պատուհաններ: Անցկացված է անհատական ջեռուցման համակարգ: Բոլոր կոմունիկացիանները առկա են: Կոսմետիկ աշխատանքները շարունակվում են: 3-րդ և 4-րդ հարկերում կա բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարաններով: Ունի նաև քարե ավտոտնակ՝ նախատեսված 4 ավտոմեքենա կայանելու համար: Առանձնահատկութունն այն է, որ յուրաքանչյուր հարկն ունի առանձին սեփականության վկայական: Այսինքն, առանձնատունը կարող է ծառայել նաև որպես բազմաբնակարան շինություն՝ նույն շքամուտքով, տարբեր բնակարաններով: