Երևանի էկոլոգիապես մաքուր թաղամասերից մեկի՝ Նորք Մարաշի լավագույն հատվածում, Արմենակյան փողոցում վաճառվում է 5 հարկանի շքեղ առանձնատուն, որի շենքի ընդհանուր մակերեսը 1100 քմ է, իսկ ընդհանուր հողատարածքինը` 1640 քմ: Բաղկացած է 3 հյուրասենյակից, 3 ճաշասենյակից, 2 խոհանոցից, 5 ննջասենյակից` բոլորն իրենց հանդերձասենյակներով և առանձին սանհանգույցներով: Ընդհանուր առկա է 10 սանհանգույց, կա լվացքատուն, բաց պատշգամբ և 2 տեռասա, որոնցից մեկը մոտ 90 քմ է։ Այստեղից բացվում է գեղեցիկ քաղաքի տեսարան: Առանձնատունն ունի նաև աշխատասենյակ, գրադարան, հանգստի սենյակ` բուխարիով և մերսման սենյակ: Տեղադրված է վերելակ` հարմարավետությունը լիարժեք դարձնելու համար: Առանձնատունը կապիտալ նորոգված է, ունի շքեղ ինտերիեր։ Շինության ամբողջ նորոգումը իրականացվել է բարձրակարգ շինանյութերով, ունի տրավերտինե հատակներ և սաղնդուղքներ, դեկորատիվ փայտե դռներ և այլն: Տեղադրված են վերից վար ձգվող որակյալ եվրո պատուհաններ, պողպատե դուռ, լոգարանները պատված են բնական քարով և հագեցված են բարձրորակ սանտեխնիկայով: Բարձրորակ ճաղաշարերը և ջահերը յուրահատուկ տեսք են տալիս ինտերիերին: Առանձնատան օդափոխությունը, հովացումը և ջեռուցումն իրականացվում է բարձրակարգ (ֆանկոիլ) և (չիլլեր) համակարգերով։ Առանձնատունը պարսպապատված է, ունի տեսահսկման և տեսաձայնագրման համակարգեր, առկա է նաև անվտանգության սենյակ։