Վաճառվում է 3 հարկանի շքեղ և ընդարձակ առանձնատուն Վերին Անտառային փողոցում։ Առանձնատունը կապիտալ եվրո նորոգված է, ունի յուրահատուկ ինտերիերային լուծումներ։ Բնակելի տան մակերես՝ 650 քմ է, հողի մակերես՝ 800 քմ։ 1-ին հարկում գտնվում է նախասրահը, հյուրասենյակը, խոհանոցը, սանհանգույցը, լվացքատունը և ավտոտնակը։ 2-րդ հարկում՝ 4 ննջասենյակներն են՝ բոլորը իրենց սանհանգույցներով և բաց պատշգամբներով։ 3-րդ հարկում՝ սանհանգույց, և ևս 2 սենյակ։ Նկուղային հարկում՝ լողավազան, բիլիարդի սենյակ, կաթսայատուն։ Առանձնատունն ունի ընդարձակ և կանաչապատ այգի, որտեղ կան բազմաթիվ եղևնիներ, բացօթյա լողավազան: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։