Վաճառվում է 2 հարկանի առանձնատուն՝ բնակելի 194 քմ. մակերեսով և 273 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Արգիշտի փողոցում՝ Նոյ գինու գործարանի մոտ: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Առանձնատունն ունի 6 ննջասենյակ, 3 լոգասենյակ, խոհանոց, առանձնատունը պարսպապատված է։ Հոսանքի լարերը, էլեկտրական լարերը և ջրատար խողովակները ևս նոր են։ Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթե դուռ, հատակը սալիկապատ է։ Ապահովված է մշտական ջրով և գազով: Ջեռուցումը իրականացվում է գազի կաթսայի միջոցով: Առանձնատունն ունի ամառային խոհանոց և 3 նկուղ: Ավտոմեքենաների համար հատկացված է 2 ավտոտնակ։ Գինը՝ սակարկելի։ Առանձնատունը կարող է ծառայել նաև որպես կոմերցիոն տարածք, հարմար է հոսթելի, մանկապարտեզի, ուսումնական կենտրոնի կամ նմանատիպ այլ գործունեության համար։