Հաղթանակ կամուրջի հարևանությամբ` Թայրով փողոցում, վաճառվում է եռահարկ առանձնատուն, որը հարմար է ձևափոխել նաև բիզնես նպատակով: Իդեալական է հյուրանոցի համար: Հողատարածքի մակերեսը կազմում է 700 քմ, շինության մակերեսը փաստացի՝ 510 քմ: Ամբողջ առանձնատունը նորոգված է: Կառուցվել է 2012 թվականին, մոնոլիտ կառույց է: 1-ին հարկում ընդարձակ հյուրասենյակն է, լոգարանը և կիսակառույց շոգեբաղնիքը: Այստեղ առաստաղի բարձրությունը կազմում է 3,30 մ: 2-րդ հարկում առկա է նախասրահ, 2-րդ հյուրասենյակ, խոհանոց և լոգարան: Առանձնատան 3-րդ հարկում առկա է 4 ննջարան, որոնցից մեկն ունի իր լոգարանը: Մյուս 3 ննջարանների համար նախատեսված է ընդհանուր 1 լոգարան: Առանձնատան 2-րդ և 3-րդ հարկերում, նախասրահն ու ննջարաններն ունեն իրենց պատշգամբները, որոնք նայում են դեպի Արարատ Լեռը: Հողատարածքը բարեկարգված է, տնկված են մրգատու ծառեր: Այգում կարելի է լողավազան կառուցել: Տանիքը հարթ է: Առանձնատունն ունի 2 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ: Հնարավոր է կառուցել հավելյալ հարկ և ընդլայնել առանձնատան մակերեսը: Առանձնատունը վաճառվում է ողջ գույքի և տեխնիկայի հետ միասին: Գույքը գնված է եվրոպական հայտնի և բարձրորակ բրենդներից: Վաճառքի արժեքը՝ 680,000 $