Վաճառվում է նորակառույց առանձնատուն, որի շինության մակերեսը 122 քմ. է, իսկ հողատարածքինը՝ 400 քմ.։ Այն գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ Հաղթանակ թաղամասում՝ Ա. Վարդանյան փողոցում։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և պրեսգրանիտով, որը տաքացվող է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանգանգույցը սալիկապատված է իտալական սալիկներով։ Առանձնատունն ունի 2 մուտք՝ դեպի բակ և նկուղ։ Առանձնատունը պարսպապատ է, բակում կան պտղատու ծառեր և ծաղիկներ։