Արգավանդի խաչմերուկից մի քանի րոպե հեռավորության վրա՝ կահույքի խանութների ետնամասում, երկրորդ շարքում, վաճառվում է երեք հարկանի առանձնատուն։ Կառուցվել է 2007 թվականին և ամբողջին վերանորոգվել է։ Տեղադրվել է երկաթյա մուտքի դուռ, եվրո պատուհաններ։ Խոհանոցն ու սանհանգույցը սալիկապատվել են։ Նոր, եվրոպական չափանիշների համաձայն՝ ճաշասենյակը միացված է խոհանոցին։ Հատակը տաքացվող է։ Անցկացված է ջեռուցման համակարգ։ Առաջին հարկի առաստաղի բարձրությունը կազմում է 4.1 մ, երկրորդ հարկինը՝ 3.2 մ, երրորդինը՝ 2.9 մ։ Մերձակայքում կան խանութներ, դպրոց։ Հնարավոր է նաև փոխանակում բնակարանի հետ։