Վաճառվում է երկու հարկանի առանձնատուն՝ բնակելի 610 քմ. մակերեսով և 1500 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Ծաղկաձորում: Այս լուսավոր առանձնատունը կապիտալ եվրովերանորոգված է։ Առանձնատունը ունի 4 ննջասենյակ, 4 լոգասենյակ, 2 խոհանոց և մեկ բաց պատշգամբ։ Տունը պարսպապատված է։ Տանիքը ամբողջովին վերանորոգված է։ Հոսանքի լարերը, էլեկտրական լարերը և ջրատար խողովակները ևս նոր են։ Առանձնատունը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով: Տեղադրված են եվրոպատուհաններ, երկաթյա դուռ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ունի ներակռուցված պահարաններ: Ապահովված է մշտական ջրով և գազով: Տեղադրված է կենտրոնացված ջեռուցման համակարգ: Բակում նախատեսված է տարածք ամառային հանգստի համար, դեկորատիվ այգի, որտեղ կան ծառեր և ծաղիկներ։ Կա նաև բուխարի: Ավտոմեքենաների համար նախատեսված է քարե ավտոտնակ։ Կարող է ծառայել որպես հյուրանոց և հանգստյան տուն։