Վաճառվում է 3 հարկանի առանձնատուն՝ բնակելի 150 քմ. մակերեսով և 500 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Լուսակերտ քաղաքի ամառանոցների հատվածում: Այս լուսավոր առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Առաջին հարկում է գտնվում խոհանոցը՝ սալիկապատված և կահավորված անհրաժեշտ կահույքով և տեխնիկաով։ 2-րդ հարկն ամբողջությամբ ընդարձակ հյուասենյակ է՝ իր բուխարիով։ 3-րդ հարկում են գտնվում ննջարանները՝ իրենց բաց պատշամբներով։ Տեղադրված են եվրոպատուհաններ, երկաթյա դուռ, հատակը ծածկված է լամինատով և քարով: Ունի ներակռուցված պահարաններ: Ապահովված է մշտական ջրով, գազով: Ջեռուցումը իրականացվում է տուռբո վառարանի միջոցով: Առկա է արբանյակային հեռուստատեսություն և ինտերնետ: Առանձնատունը հսկվում է տեսախցիկներով։ Դարպասները հեռակառավարվող են։ Առանձնատունն ունի երկու մուտք՝ 1-ին և 2-րդ հարկերից, գեղեցիկ բակ և պտղատու ծառեր։