Նոր Արեշում՝ "Yerevan City" սուպերմարկետի մոտ, վաճառվում է 2 հարկանի առանձնատուն։ Բնակելի մակերեսը կազմում է 435 քմ, մանսարդինը՝ 215 քմ., իսկ կից հողատարածքինը՝ 800քմ։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ատանդարտներին, ջեռուցվում է 2 հատ կաթսայով, ունի առանձին կաթսայատուն, ինչպես նաև խոհանոցի և հյուրասենյակի հատակը տաքացվող է։ Տեղադրված են եվրոպական արտադրության պատուհաններ, երկաթյա մուտքի դուռ, իսկ սանհանգույցները և խոհանոցը սալիկպատված են, ննջարանների հատակը ծածկված է մանրահատակով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են հարամարավետ և ժամանակակից կահույքով։ Տարածքը ամբողջովին պարսպապատված է։ Բակում նախատեսված է տարածք՝ ամառային հանգիստ կազմակերպելու համար։ Ունի նաև քարե ավտոտնակ, բակում՝ լողավազան։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և մանկապարտեզ։