Գաջագործների փողոցում վաճառվում է 2 հարկանի շքեղ առանձնատուն՝ բնակելի 122 քմ., 623 քմ. հողատարածքով: Առանձնատունը կապիտալ եվրո նորոգված է։ 1-ին հարկում գտնվում է ընդարձակ և գեղեցիկ կահավորված նախասրահը, հյուրասենյակը, խոհանոցը և սանհանգույց: 2-րդ հարկում 2 ննջասենյակներն են, լոգասենյակ և բաց պատշգամբներ: 2-րդ հարկում տեղադրված են հատակից առաստաղ ձգվող պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Խոհանոցը և սանհանգույցները սալիկապատված են որակյալ սալիկներով։ Առանձնատունը ամբողջությամբ պարսպապատ է և երեսպատված է տրավերտին և տուֆ քարերով, արտաքին տեսքը ևս շատ յուրահատուկ է և նրբաճաշակ: Բակը շատ բարեկարգ է` կան դեկորատիվ ծառեր(եղևնիներ), լողավազան և բացօթյա ավտոկայանատեղ` 4-5 մեքենայի համար նախատեսված: