Վաճառվում է 3 հարկանի շքեղ և գեղեցիկ կահավորված նորակառույց առանձնատուն՝ բնակելի 320 քմ. մակերեսով և 900 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Զովունիում՝ խաղատների հարևանությամբ։ Այն կապիտալ եվրո վերանորոգված է և ունի յուրահատուկ դիզայն։ Առանձնատունն ունի 6 ննջասենյակ, 3 սանհանգույց , 2 լոգասենյակ, 1 խոհանոց, 3 բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի այգի։ Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթե դուռ, ննջարանների հատակը ծածկված է մանրահատակով, իսկ խոհանոցում և հյուրասենյակում՝ սալիկներով և տաքացվող է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով ունի նաև բուխարի։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով։ Առանձնատունն ամբողջությամբ համալրված է նորաոճ և ինքնատիպ պարագաներով։ Բակում առկա է լողավազան, գեղեցիկ ապակեպատ զրուցարան, ամառային խոհանոց, լվացքասենյակ։ Առկա է նաև տարածք, որը կարող է ծառայել որպես մարզասենյակ, ձմեռային տաղավար։ Տարածքը պարսպապատ է, ունի գեղեցիկ այգի։ Առանձնատունը ամբողջությամբ ձայնա և ջերմամեկուսիչ պատերով է։ Ունի ավտոտնակ՝ 4 մեքենայի համար հեռակառավարվող դարպասներով և նկուղ՝ 14 քմ մակերեսով։ Գինը՝ սակարկելի։