Զովունիում, վաճառվում է նորակառույց հարթ տանիքով 2 հարկանի թաունհաուս` 201 քմ բնակելի շինությամբ և 254 տնամերձ հողատարածքով: Շինհրապարակում ընթանում են կառուցապատման աշխատանքները: Ըստ հատակագծի 1-ին հարկը բաղկացած է ավտոտնակից, նախասրահից, ընդարձակ հյուրասենյակից, առանձին խոհանոցից, և 1 սանհանգույցից, 2-րդ հարկում առկա է 4 ննջասենյակ, 2 սանհանգույց և բաց պատշգամբ: 3-րդ հարկում նախատեսված է 118 քմ մակերեսով ընդարձակ տեռասա` գեղեցիկ տեսարանով: Բոլոր առանձնատները հանձնվելու են ներքին պատերը բաժանած և գաջած վիճակում` ըստ հատակագծի, դռներն ու պատուհանները՝ տեղադրած։ "RichGarden" բնակելի համալիրը բաղկացած է երկհարկանի 18 թաունհաուսներից (քաղաքային տներ), որտեղ հաշվի են առնված ժամանակակից ապրելակերպի բոլոր առանձնահատկությունները: Շինարարության մեջ օգտագործվում է բարձրորակ շինանյութ, կիրառվում են ժամանակակից սեյսմակայուն շինությանը բնորոշ տեխնոլոգիաներ: Առանձնատներն ունեն հիանալի դիրք, այսպիսով սենյակները կունենան գեղեցիկ լուսավորություն և լավ տեսարաններ: Թաղամասում լինելու է կանաչապատ տարածք, այգի, գեղեցիկ պուրակ, մանկական խաղահրապարակ, տարածքն ապահովվելու է անվտանգության համակարգով և պահակակետով: Հողատարածքների մակերեսները սկսում են 235 քմ -ից։ Նախատեսված է ավարտին հասցնել 2022 թվականի նոյեմբերին: Գները տատանվում են 165.000 $ -190.000 $` կախված դիրքից և մակերեսից: Կառուցապատող` "Ռիչ - Գարդեն" ՍՊԸ