Եղվարդում վաճառվում է երեք հարկանի առանձնատուն։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 450քմ, իսկ կից հողատարածքինը՝ 2000 քմ։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով, ունի գազի հնարավորություն: Առանձնատան սենյակներում հատակը ծածկված է մանրահատակով, սանհանգույցը և խոհանոցը սալիկպատված են։ Ինտերիերը արված է մոդեռն ոճով։ Դրսի դուռը երկաթյա է: Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և մանկապարտեզ։ Բակում ունի բացօթյա կայանտեղի, ինչպես նաև քարե ավտոտնակ: Ամառային հանգստի համար նախատեսված է տարածք: Առաջին հարկը նախատեսված է բիլիարդի և ժամանցի համար, ունի առանձին հացատուն երկու թոնիրով, պտղատու ծառերով այգի բակում առանձին աղյուսե բուխարի, տաղավար: Գինը սակարկելի է: Հնարավոր է նաև փոխանակում բնակարանի հետ Երևանում։